ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«ՍՏԵՄ ԱՐՄԵՆԻԱ» կրթական հասարակական կազմակերպության առաքելությունն է խթանել ՍՏԵՄ (Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն և Մաթեմատիկա) ինտեգրված կրթության առաջխաղացմանը Հայաստանի տարրական և միջնակարգ կրթական համակարգերում, խրախուսել հայ երիտասարդների նորարարությունն ու ստեղծարարությունը, նպաստել հասարակության բոլոր շերտերի համար հավասար հնարավորությունների հասանելիությանը:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ և ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Հայաստանի տարրական և միջնակարգ դպրոցների աշակերտների միջև համակարգված մրցույթների կազմակերպում` ՍՏԵՄ թեմաներին մասնակցելու համար:
-
Հայաստանում բնական գիտությունների և կրթական համակարգի միջև կապն ամրապնդելու և ՍՏԵՄ կրթությունը խթանելու խոստումնալից ուղիների և միջոցների ուսումնասիրություն:
-
Գիտահանրամատչելի թեմաներով հոդվածների հրապարակում և գիտական կարևոր նորությունների մեկնաբանում Հայաստանում և ամբողջ աշխարհում:
-
Տեխնոլոգիական և կրթական քաղաքականության թեմաներով սեմինարների և քննարկումների խմբերի կազմակերպում։
-
Օգտագործել STEMArmenia.org կայքը՝ որպես մրցույթների, քննարկումների, հրապարակումների, միջոցների հայթայթման և ներգրավման հարթակ։ Իրականացվող ծրագրերի հանրայնացում և հասարակության առավել լայն շերտերի ներգրավում։
-
Կազմակերպել դրամահավաք վերոնշյալ գործունեությանն աջակցելու համար՝ գիտական համայնքի, տեղական ձեռնարկությունների, անհատների և բարեգործական հիմնադրամների հովանավորների ներգրավմամբ: Ֆինանսավորման համար դրամաշնորհային առաջարկների ներկայացում համապատասխան հայկական և միջազգային կազմակերպություններին: