Արձագանքներ մեր մասնակիցներից

Անգելինա | Գավառ, Գեղարքունիքի մարզ
«ՍՏԵՄ ԱՐՄԵՆԻԱ ՀԿ-ի մրցույթները հետաքրքիր և օգտակար են։ Առաջադրանքները զարգացնում են ստեղծագործական և գործնական հմտություններ և կենտրոնացած են ժամանակակից տեխնոլոգիաների վրա։ Դրանք առանձնանում են նորարարական մոտեցմամբ և թիմային աշխատանքով, ինչը մասնակցությունն ավելի արժեքավոր է դարձնում։ Այլ մրցույթների համեմատ, այստեղ առաջադրանքներն ավելի կիրառելի և մոտիվացնող են»։

Վահան Մկրտչյան | Երևան
«Ես միշտ հետաքրքրվել եմ գիտությամբ, և երբ տեսա ՍՏԵՄ ԱՐՄԵՆԻԱ-ի հայտարարությունը Ֆեյսբուքում, հասկացա, որ անպայման մասնակցելու եմ։ Առաջադրանքները դժվար են, բայց նաև շատ հետաքրքիր, քանի որ դրանք ստանդարտ չեն, և պետք է որոշակի հետազոտություն անել դրանք լուծելու համար։ Առաջին անգամ չհաղթահարեցի առաջին փուլը, բայց հաջորդ անգամ ավելի լավ կպատրաստվեմ»։

Ատոմ Պ. | Գեղարքունիք
«Ստեմ Արմենիա-ի կազմակերպած մրցույթները, անկասկած յուրահատուկ և խորը մտածված են՝ համատեղելով կրթական, ստեղծագործական և տեխնոլոգիական բաղադրիչներ։ Առաջադրանքները հաճախ դուրս են գալիս ստանդարտ շրջանակներից որը խթանում է մասնակիցների վերլուծական մտածողությունը, ստեղծագործական մոտեցումը և իրական խնդիրների լուծման ունակությունը։ Իմ ուշադրությունը հատկապես գրավեց այն, որ յուրաքանչյուր առաջադրանք ոչ միայն ստուգում է գիտելիքները, այլև օգնում է դրանք կիրառել պրակտիկ իրավիճակներում։ ՍՏԵՄ Արմենիայի մրցույթներն առանձնանում են նաև իրենց կազմակերպչական բարձր մակարդակով, արդիական թեմաներով և երիտասարդների մեջ հետազոտողական ոգին զարգացնելու մղումով»։

Լիլիթ Թ. | Տավուշ
«Սա շատ հետաքրքիր մրցույթ է։ Այն տարբերվում է մյուս մրցույթներից, քանի որ լավ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ են լավ տրամաբանական և հետազոտական հմտություններ։ Ամեն ինչ շատ լավ է կազմակերպված, ուստի ես որևէ առաջարկ չունեմ»։

Անի Ա. | Գեղարքունիք
«STEM Armenia-ն լավ կազմակերպություն է, որը երեխաներին հնարավորություն է տալիս մասնակցել մրցույթների, վերանայել անցյալ թեմաները և ձեռք բերել նոր գիտելիքներ»։