«ՍՏԵՄ ԱՐՄԵՆԻԱ | Օգոստոս 2025» Մրցույթ
❅ ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՔ ԼԻՆԵԼ ԱՅՍ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ
Այս վեբ ձևը նախատեսված է մրցույթին մասնակցել ցանկացող միջին և ավագ դպրոցներում սովորող 13-ից 17 տարեկան աշակերտների համար։

Պայմաններ
1. «ՍՏԵՄ Արմենիա | Օգոստոս 2025» մրցույթի առաջին փուլը տեղի կունենա կիրակի՝ օգոստոսի 10-ին: Վեց քննադատական մտածողության առաջադրանքներ պետք է լուծվեն վեց ժամվա ընթացքում:
2. Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի հանրակրթական դպրոցներում և մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 13-ից 17 տարեկան բոլոր աշակերտները։ 18 տարեկանը լրացած անձինք կարող են մասնակցել միայն այն դեպքում, եթե դեռ չեն ավարտել դպրոցը կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը։ Մասնակցությունն անվճար է, նախնական գրանցումը պարտադիր չէ, բայց ցանկալի է։
3. Առաջադրանքները կհրապարակվեն առցանց STEMArmenia.org կայքում օգոստոսի 10-ին ժամը 09:00-ին: Լուծումները պետք է ներկայացնել նույն օրը մինչև ժամը 15:00-ն STEMArmenia.org կայքի վեբ ձևի միջոցով:
4. Մրցույթը կգնահատի հանձնաժողովը՝ բաղկացած «ՍՏԵՄ Արմենիա» ՀԿ-ի երեք անդամներից և, հնարավոր է, հովանավոր կազմակերպության մեկ անդամից:
5. Մրցույթը համարվում է անվավեր, եթե ներկայացված է տասից պակաս հայտ:
6. Այն դեպքում, երբ նույն ընտանիքի անդամներից մի քանի հայտ է ստացվել, կդիտարկվի միայն առաջին հայտը:
7. Մրցույթի հանձնաժողովն իրեն իրավունք է վերապահում որակազրկել ցանկացած հայտ, եթե առկա են անազնիվ մրցակցության ակնհայտ նշաններ:
8. Առաջին փուլում մրցութային հանձնաժողովը կընտրի մինչև տասը հաղթող՝ միավորների ընդհանուր քանակի հիման վրա:
9. Երևանից և մարզերից ներկայացված աշխատանքները կգնահատվեն առանձին՝ յուրաքանչյուրից մինչև հինգ հաղթող: Այնուամենայնիվ, հատուկ դեպքերում բացառություններ հնարավոր են:
10. Առաջին փուլի հաղթողների անունները կհրապարակվեն STEMArmenia.org կայքում օգոստոսի 13-ին։
11. Առաջին փուլի հաղթողները կանցնեն երկրորդ, եզրափակիչ փուլ, որտեղ որոշակի թեմայով պետք է պատրաստեն համակարգչային ներկայացում: Ներկայացման թեման կհայտարարվի առաջին փուլից հետո։
12. Ներկայացումները կհրապարակվեն STEMArmenia.org կայքում, որոնցից երեք լավագույները մրցութային հանձնաժողովի կողմից կընտրվեն որպես մրցույթի հաղթողներ:
13. Մրցութային հանձնաժողովի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն։
14. Մրցույթի երեք հաղթողները կպարգևատրվեն «Զանգակ» գրատան 50 հազար դրամ արժողությամբ նվեր-քարտերով։
Հարցերի դեպքում կարող եք կապվել մրցույթի հանձնաժողովի հետ՝ contact@stemarmenia.org էլ. հասցեով: