Կայացավ «ՍՏԵՄ ԱՐՄԵՆԻԱ | Փետրվար 2025» հերթական ազգային մրցույթը STEMArmenia.org հարթակում, որին առցանց ձևաչափով մասնակցեցին հանրապետության տարբեր մարզերից 13-ից 18 տարեկան է ավելի քան վաթսուն դպրոցականներ: Երկու փուլով անցկացվող այս մրցույթը հերթական անգամ բացահատեց հայ դպրոցականների տպավորիչ տաղանդն ու ստեղծագործական ունակությունները: Մրցույթն անվճար է և բոլոր ցանկացողները կարող են մասնակցել։
Փետրվարի 9-ին կայացավ առաջին փուլը՝ կազմված երեք քննադատական մտածողության առաջադրանքից, որոնք պետք է լուծվեին 6 ժամվա ընթացքում: Այդ փուլի նպատակն էր ստուգել մասնակիցների վերլուծական ունակությունը և խնդիրներ լուծելու կարողությունը: Մասնակիցների մեծ մասը լավ հանդես եկավ և ամենաբարձր միավորներ ստացած տասնմեկ մասնակիցներ անցան երկրորդ փուլ: Հատկանշական է, որ հինգ մասնակից ստացան առավելագույն՝ 11 միավոր:
Երկրորդ փուլում մասնակիցները յուրահատուկ մարտահրավեր ունեին ՝ ստեղծել համակարգչային ցուցադրում՝ ընտրելով ստորև ներկայացված թեմաներից մեկը.
- Քվանտային Համակարգիչ
- Արհեստական Բանականություն Կիրառություններ
- Կրիպտոարժույթ
Այս առաջադրանքը ոչ միայն փորձարկեց մասնակիցների տեխնիկական և հետազոտական հմտությունները, այլև խրախուսեց խորանալ ժամանակակից գիտության և տեխնիկայի առավել առաջադեմ ոլորտներում: Մրցույթի հաղթողներ ընտրվեցին երեք մասնակիցներ, ովքեր ստեղծել էին առավել բովանդակալից և գրավիչ ներկայացումներ, և արդյունքում վաստակեցին ամենաբարձր գումարային միավորներ առաջին և երկրորդ փուլերից:
Ստորև ներկայացված են երեք հաղթող ցուցադրումների հղումները:
ՍՏԵՄ ԱՐՄԵՆԻԱ ՀԿ-ն և մրցույթի հովանավորը իրենց գոհունակությունն են հայտնում մասնակիցների կողմից մրցույթին ցուցաբերած ոգևորության առնչությամբ: ՍՏԵՄ ԱՐՄԵՆԻԱ ՀԿ-ն և մրցույթի հովանավորները իրենց գոհունակությունն են հայտնում մասնակիցների կողմից մրցույթին ցուցաբերած ոգևորության առնչությամբ: Հետազոտության ոգու և ինտելեկտուալ հետաքրքրասիրության խթանումը նման մրցույթներին դարձնում է ապագա գիտական ներուժի ձևավորման կարևոր գործոն: