«ՍԹԵՄ Արմենիա» ՀԿ Անդամակցության Համաձայնագիր

Լրացուցիչ Տեղեկություններ (Ոչ պարտադիր)

“ՍՏԵՄ Արմենիա“ ՀԿ Անդամակցության Համաձայնագիր

1. Նպատակը
  •  Ստորագրելով այս համաձայնագիրը՝ դուք համաձայնվում եք “ՍՏԵՄ Արմենիա“ ՀԿ կանոնադրության, առաքելության և արժեքների հետ:  Կանոնադրության ամբողջական տեքստի հետ ծանոթացեք այստեղ:
2. Անդամների Պարտավորությունները և Ներդրումը
  •  Մասնակցել հանդիպումներին և միջոցառումներին երբ հնարավոր է:
  •  Մասնակցել դրամահավաքի և իրազեկման գործունեությանը երբ հնարավոր է:
  •  Պահպանել ՀԿ-ի սկզբունքներն ու նպատակները:
  •  Անդամները կարող են ներդնել իրենց գիտելիքները, ժամանակը և ռեսուրսները՝ աջակցելու ՀԿ-ի նախաձեռնություններին:
  •  ՀԿ-ին միանալու համար անդամավճար չկա։
3. Վարվելաձևի Նորմեր
  •  Բոլոր անդամներին, գործընկերներին և շահառուներին վերաբերվել հարգանքով և հավասարությամբ:
  •  Խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող է վնասել ՀԿ-ի հեղինակությանը կամ արդյունավետությանը:
  •  Պահպանել գաղտնիությունը ՀԿ գործունեության հետ կապված զգայուն տեղեկատվության նկատմամբ:
4. Անդամակցության Դադարեցում
  •  Անդամակցությունը կարող է դադարեցվել կողմերից յուրաքանչյուրի կողմից՝ գրավոր ծանուցմամբ:
  •  Դադարեցման հիմքերը ներառում են վարքագծի կանոնների խախտում, անդամության պարտականությունները չկատարելը կամ ՀԿ-ի առաքելությանը և արժեքներին հակասող գործողությունները:

Scroll to Top