Կայացավ «ՍՏԵՄ ԱՐՄԵՆԻԱ | Մայիս 2025» հերթական ազգային մրցույթը STEMArmenia.org հարթակում, որին առցանց ձևաչափով մասնակցեցին հանրապետության տարբեր մարզերից 13-ից 18 տարեկան է ավելի քան ութսունինը դպրոցականներ: Երկու փուլով անցկացվող այս մրցույթը հերթական անգամ բացահատեց հայ դպրոցականների տպավորիչ տաղանդն ու ստեղծագործական ունակությունները: Մրցույթն անվճար է և բոլոր ցանկացողները կարող են մասնակցել։
Մայիսի 11-ին կայացավ առաջին փուլը՝ կազմված վեց քննադատական մտածողության առաջադրանքից, որոնք պետք է լուծվեին վեց ժամվա ընթացքում: Այդ փուլի նպատակն էր ստուգել մասնակիցների վերլուծական ունակությունը և խնդիրներ լուծելու կարողությունը: Մասնակիցների մեծ մասը լավ հանդես եկավ և ամենաբարձր միավորներ ստացած տաս մասնակիցներ անցան երկրորդ փուլ:
Երկրորդ փուլում մասնակիցները յուրահատուկ մարտահրավեր ունեին ՝ ստեղծել համակարգչային ցուցադրում՝ ընտրելով ստորև ներկայացված թեմաներից մեկը.
- Պատկերացրեք, որ մասնակցում եք ենթադրական մրցույթի, որ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՝ բիզնես նախաձեռնությունների համար, որոնք պետք է համապատասխանեն ՀՀ տնտեսական զարգացման տեսլականին։ Սկզբնական կապիտալը կարող է կազմել մինչև մեկ միլիարդ դրամ։ Մրցույթին մասնակցելու համար դուք պետք է մշակեք բիզնես պլան
- Գլոբալ կլիմայի փոփոխության ազդեցությունը Հայաստանի վրա
- Հայաստանի բնական պաշարները
Այս առաջադրանքը խթանեց աշակերտների հետազոտական և տեխնիկական հմտությունները և խրախուսեց խորանալ ժամանակակից գիտության և տեխնիկայի առաջադեմ ոլորտներում: Ի վերջո, ընդհանուր միավորների հիման վրա երեք ամենահետաքրքիր և տեղեկատվական ներկայացումները իրենց հեղինակներին ապահովեցին առաջին երեք տեղերը։
Ստորև ներկայացված են երեք հաղթող ցուցադրումների հղումները:
ՍՏԵՄ ԱՐՄԵՆԻԱ ՀԿ-ն և մրցույթի հովանավորները իրենց գոհունակությունն են հայտնում մասնակիցների կողմից մրցույթին ցուցաբերած ոգևորության առնչությամբ: Հետազոտության ոգու և ինտելեկտուալ հետաքրքրասիրության խթանումը նման մրցույթներին դարձնում է ապագա գիտական ներուժի ձևավորման կարևոր գործոն: